Հզոր ձնաբքի հետևանքով ԱՄՆ-ում առնվազն 30 մարդ է զոհվել․ արտակարգ դրություն՝ 23 նահանգում

ԱՄՆ-ում ուժգին ձնաբքի և ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել։

Մի շարք քաղաքներում գրանցվել են վերջին տարիների ամենախոշոր ձյան տեղումները․ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և Բոստոնում ձյան շերտը հասել է տասնյակ սանտիմետրերի։

Իշխանությունները 23 նահանգում արտակարգ դրություն են հայտարարել, իսկ օդերևութաբանները նախազգուշացնում են, որ անբարենպաստ եղանակը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում։

Leave a Comment