Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը այսօր Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները պատմական է անվանել։
«Այդ բանակցությունների շրջանակներում շաբաթավերջին տեղի ունեցավ բազմակողմ հանդիպում, որը լրատվամիջոցների կողմից քիչ ուշադրության արժանացավ, բայց պատմական նշանակություն ուներ, քանի որ նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի – խմբ.) թիմը կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել այս հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին՝ խաղաղության հասնելուն մոտենալու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ անվտանգության աշխատանքային խմբի բանակցությունները տեղի ունեցան հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։