Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակում տարբեր հարցերի շուրջ, հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Մեր արտաքին գործերի նախարարի և Ուիթքոֆի միջև տարբեր հարցերի շուրջ ոչ պաշտոնական հաղորդագրություններ են փոխանակվում, սակայն դրանք դժվար թե կարելի է բանակցություններ անվանել», – ասել է Բահրեյնին, ըստ իրանական ISNA լրատվական գործակալության։