Քննարկվել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը


Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առաջատար «Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոն» ուղեղային կենտրոնի տնօրեն Կրիստի Ռայկի հետ:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:


Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը, «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը, ընդգծել է վերջինիս, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը նոր տնտեսական հնարավորությունների զարգացման համատեքստում:


Կողմերը քննարկել են նաև կենտրոնի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Leave a Comment