Բրազիլիայի ազգային հավաքականի անվանի հարձակվող Ռոբինյոյի որդին՝ Ռոբինյո Ժունիորը, հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։
ESPN-ի տեղեկություններով՝ իտալական ակումբը պատրաստակամություն է հայտնել 18 միլիոն եվրո վճարել «Սանտոսի» եզրային հարձակվողի տրանսֆերի դիմաց։ Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
18-ամյա Ռոբինյոյի հայրը՝ Ռոբինյո ավագը, հարուստ կարիերա է ունեցել եվրոպական ֆուտբոլում։ Նա խաղացել է «Միլանի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և մի շարք այլ ակումբների կազմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 100 հանդիպման ընթացքում նա դարձել է 28 գոլի հեղինակ։ Ռոբինյոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականին։