Թեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա Արեֆ

tert.am Իրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի, այս մասին ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը։


 


Նա հայտարարել է, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման ծրագիր՝ հնարավոր պատերազմի դեպքում։


 


«Իշխանությունները հաստատել են 12-օրյա պատերազմի տնտեսական սցենարը և լիովին պատրաստ են նման սցենարի։ Կառավարությունն այժմ ունի նաև պատերազմական ժամանակների տնտեսական և կառավարման ծրագիր»,-ասել է Արեֆը։


 


Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում հակամարտության և պատերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը։


 


«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը երբեք անհրաժեշտ չի լինի։ Մենք չենք ուզում պատերազմ սկսել, բայց նաև չենք խուսափի ինքնապաշտպանությունից», – նշել է Արեֆը։


 


 


Leave a Comment