UFC-ի թեթև քաշային կարգը նոր ժամանակավոր չեմպիոն ունի

Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի MMA մարտիկ Ջասթին Գեյջին կարիերայում երկրորդ անգամ նվաճել է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտին՝ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ։

Նշենք, որ թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ներկայումս պատկանում է վրացական արմատներով իսպանացի, դեռևս անպարտելի Իլիա Թոփուրիային։ Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով դադար է վերցրել կարիերայում։

Leave a Comment