Հայաստանում արձանագրվում է ՍՇՎ–ի ցածր ակտիվություն․ դեպքերի ընդհանուր թվի 75.4%-ը 0–18 տարեկաններն են

Վարակների առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում

Հայաստանում արձանագրվում է ՍՇՎ–ի ցածր ակտիվություն․ դեպքերի ընդհանուր թվի 75.4%-ը 0–18 տարեկաններն  են


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։


Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.1 անգամ։


Ընդհանուր դեպքերի գրեթե 75.4%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: 


Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2, H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ, 


Այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։


Leave a Comment