Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 18 փոխնախագահներից մեկն է, Վրաստանի տեղը թափուր է

Արդեն տեղեկացրել ենք, որ Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։

Վեհաժողովն ընտրեց նոր նախագահ։ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պետրա Բայերը հայտնեց, որ պետք է անցնեն ԵԽԽՎ փոխնախագահների ընտրությանը։ Նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ փոխնախագահների 18 թեկնածություն են ստացել։

Վեհաժողովն առարկություններ չուներ, ուստի այս անձինք դարձան ԵԽԽՎ փոխնախագահներ։ ԵԽԽՎ կայքում տեղադրված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Հայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ 18 փոխնախագահներից մեկը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն է։

Վրաստանին հատկացված քվոտան թափուր է մնացել։ Ինչպես տեղեկացրել ենք, Վրաստանը ԵԽԽՎ-ից ետ է կանչել իր պատվիրակությանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment