Իրանը կոշտ կարձագանքի ցանկացած արտաքին ագրեսիայի, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների հարցում և, հաշվի առնելով նախորդ փորձը, մասնավորապես հունիսյան հերոսական մարտերը, համապարփակ և ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի», – ասել է նա մամուլի ասուլիսում։