Հրապարակվել է խոշոր հազար հարկատուների ցանկը. ո՞վ է գլխավորում այն

Հրապարակվել է խոշոր հազար հարկատուների ցանկը. ո՞վ է գլխավորում այն

Հրապարակվել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

Ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը՝ վճարած 77 մլրդ 864 մլն 877 հազար դրամ հարկով։

Երկրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 66 մլրդ 119 մլն 893 հազար դրամ։

Երրորդ հորիզոնականում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 52 մլրդ 164 մլն 717 հազար դրամ։

Հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 43 մլրդ 236 մլն 626 հազար դրամ։

Հնգյակը փակում է «Արդշինբանկը»՝ 40 մլրդ 201 մլն 336 հազար դրամ վճարած հարկով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment