ԲԴԽ-ն նախագահին է առաջարկել Մադլենա Մարգարյանի թեկնածությունը՝ համապատասխան պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար

2026 թվականի հունվարի 23-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է

  1. Հանրապետության նախագահին առաջարկել Մադլենա Վահրամի Մարգարյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
  2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մադլենա Վահրամի Մարգարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։

Leave a Comment