Հայազգի հայտնի երգիչ Անդիի սրտառուչ գրառումը՝ Իրանի ցույցերի զոհերի առթիվ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանահայ հայտնի երգիչ, ԱՄՆ-ում բնակվող Անդի Մադաթյանը ցավակցել է Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների կապակցությամբ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝

Ցավով լի սրտով ես ցավակցում եմ հազարավոր սգացող ընտանիքներին և իմ երկրի ժողովրդին՝ իմ սիրելի հայրենակիցների կորստի համար։

Իրանի այս քաջարի զավակների հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։

Այս տխուր օրերին ես ամեն օր և ամեն պահ մտածում եմ ձեր մասին, ես ձեր կողքին եմ և հավատում եմ, որ այս տխրությունից վաղվա օրվա լույսը կծագի։

Մաղթում եմ իմ հայրենակիցներին տոկունություն, նրանց սրտերին՝ խաղաղություն, իսկ մեր սիրելի Իրանին՝ հույսով, կյանքով և լույսով լի ապագա։

Նրանց անունը հավերժ է, և նրանց հիշատակը՝ հավերժ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment