Պակիստանում հարսանիքի ընթացքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, 7 մարդ զոհվել է:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, պայթյունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում Դերա Իսմայիլ Խան շրջանում կառավարամետ համայնքի առաջնորդ Նուր Ալամ Մեհսուդի տանը հարսանեկան արարողության ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտը հյուրերի շրջանում պայթեցրել է իր պայթուցիկ բաճկոնը:
Զոհերի թիվն այս պահին 7-ն է, վիրավորվել է 25 մարդ: