
Այսօր Գորիսում նռնակի պայթյունից երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հաղորդել են Ներքին գործերի նախարարությունից:
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, փոխանցել են գերատեսչությունից:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: