Հրապարակվել են Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ օրվա առաջին կադրերը

«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է Աբու Դաբիի բանակցությունների երկրորդ օրվա առաջին կադրերը։ Կադրերում հանդիպման սեղանի շուրջ գտնվում են երեք պատվիրակություններ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի։ Ֆոտոները գործակալությանը տրամադրել է ԱՄԷ ԱԳՆ-ը։

Կենտրոնում պատկերված է ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի Միջին Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա, ներդրող Ջարեդ Քուշների գլխավորությամբ։

Ձախ կողմում՝ ուկրաինական պատվիրակությունը, մասնավորապես՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

 

Leave a Comment