Սաստիկ ցրտերի ժամանակ պետք է ընտրել շերտավոր հագուստ և չմոռանան ջերմային ներքնազգեստի մասին: Պետք է օգտագործել նաև ցրտից մաշկը պաշտպանող հատուկ ցրտադիմացկուն քսուք, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «ՍբերԶդորովյե» բժշկական ընկերության բժիշկ Ալենա Պարշինան։
«Հագուստը կարևոր դեր է խաղում ցրտից պաշտպանվելու գործում: Հիմնական սկզբունքը շերտերն են: Դուք պետք է ընտրեք հագուստի մի քանի շերտեր, որոնք կօգնեն պահպանել ջերմությունը և պաշտպանել ցրտից», – բացատրել է նա։
Թերապևտը խորհուրդ է տալիս որպես հիմնական շերտ կրել ջերմային կարգավորմամբ ներքնազգեստ, որին հաջորդում է սովորական հագուստի շերտ (սվիտեր և տաբատ), ապա՝ ջերմամեկուսիչ վերնազգեստ (փափուկ բաճկոն կամ տաք վերարկու): Կարևոր է հիշել տաք գուլպաների, գլխարկի, շարֆի և ձեռնոցների մասին. դրանք կպաշտպանեն մարմնի ամենազգայուն հատվածները:
«Հիշեք դեմքի և շրթունքների բաց հատվածներին հատուկ կրեմ քսելու կարևորությունը. այս միջոցները օգնում են պաշտպանել ձեր մաշկը ցրտից», – խորհուրդ է տվել Պարշինան:
Ճիշտ սնունդը նույնպես կօգնի պաշտպանվել ցրտից, քանի որ մարմինը ավելի շատ էներգիա է ծախսում օպտիմալ ջերմաստիճանը պահպանելու համար: Բժիշկը խորհուրդ է տալիս սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգ: Տաք ըմպելիքները, ինչպիսիք են թեյը կամ սուրճը,նույնպես կօգնեն տաքանալ:
