«Վիլյառեալը» լուրջ մրցակից է, և մեզանից մեծ ջանքեր կպահանջվեն․ Արբելոա

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ակնկալում է, որ «Մոնակոյի» դեմ դիմակայությունը բեկումնային կետ կդառնա թիմի համար, և միաժամանակ ընդգծում է «Վիլյառեալի» հետ խաղի կարևորությունը։

Ալվարո Արբելոան «Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումից առաջ հանդիպել է լրագրողների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Ի թիվս այլ հարցերի՝ նա բացառել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների ձեռքբերումը։

«Վիլյառեալը» լուրջ մրցակից է, և մեզանից մեծ ջանքեր կպահանջվեն։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ պետք է անենք երեք միավոր վաստակելու համար։

Սա չափազանց կարևոր հանդիպում է՝ հաշվի առնելով դրա նշանակությունն ու մրցակցի կարգը։ Սա Լա Լիգայի ամենաբարդ արտագնա խաղերից մեկն է, և եթե ցանկանում ենք հաղթել, պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները։ Մենք կենտրոնացած ենք հենց դրա վրա»։

Այն, ինչ կարող եմ առանձնացնել, խաղացողների՝ օգնելու պատրաստակամությունն է։ Նրանք թիմային շահը վեր են դասում անհատականից։ Նրանք ունիվերսալ են և օժտված են հսկայական ներուժով։ Նրանց տաղանդը թույլ է տալիս խաղալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- նշել է մարզիչը։

Leave a Comment