Aurora News | Ձեր բազաները թիրախի տակ են. իրանցի գեներալը զգուշացնում է ԱՄՆ-ին

Իրանը «մահացու» հարված կհասցնի Արևմտյան Ասիայում գտնվող ամերիկյան բազաներին՝ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում, ուրբաթ օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ և խորհրդարանի անդամ Էսմայիլ Կովսարին։ Նրան մեջբերել է Iran International-ը։

«Եթե ԱՄՆ-ն որևէ սխալ թույլ տա, Արևմտյան Ասիայում գտնվող նրա բազաները կդառնան թիրախ», – ընդգծել է Կովսարին՝ պատասխանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների մասին հարցին։ Նա ասել է, որ Թեհրանի պատասխանը կլինի «մահացու և զսպող», և տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտները հիմնական թիրախների շարքում են։

Leave a Comment