Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել


Հունվարի 24-ին մեկնարկած 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլին եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերից մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնելու դժվարություններ է ունեցել։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Նրանց համար կկազմակերպվի  լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

32 դիտում

Leave a Comment