UFC-ի մարտիկն ուշագնաց է եղել կշռման արարողության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի մարտիկ Քեմերոն Սմոթերմանն ուշագնաց է եղել Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարի կշռման արարողության ժամանակ։

Կշռվելուց և անհրաժեշտ քաշը գրանցելուց հետո 28-ամյա ամերիկացին ընկել է հատակին։ Սմոթերմանը հոսպիտալացվել է։ Ավելի ուշ մարտիկը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ իր հետ ամեն բան կարգին է։

Քեմերոն Սմոթերմանի և ամերիկացի Ռիկի Տուրսիոսի մենամարտը չեղարկվել է միջադեպի պատճառով։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կայանալիք UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը մրցելու են UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։

Leave a Comment