Աբու Դաբիում քննարկվել է պատերազմի ավարտի պարամետրերը և բանակցությունների հետագա ընթացքը

24 Հունվարի, 2026

Հունվարի 23-ին Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են պատերազմի ավարտի պարամետրերը և բանակցությունների հետագա ընթացքը: Հանդիպումը կշարունակվի 24-ին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին։

Նա նշել է, որ յուրաքանչյուր փուլից հետո զեկուցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ուկրաինական թիմը համակարգված աշխատում է նախագահ Զելենսկիի կողմից սահմանված նպատակների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք աշխատել տարբեր ձևաչափերով՝ կախված երկխոսության ընթացքից»,- ասել է Ումերովը։

Leave a Comment