Հունգարիան Ուկրաինային թույլ չի տա անդամակցել ԵՄ-ին առաջիկա 100 տարիների ընթացքում․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Դավոսի ֆորումի ժամանակ հերթական հայտարարությունն է արել Կիևի եվրաինտեգրման մասին։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը մեկ դար չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Telex-ին։

Հունգարիայի առաջնորդը կրկին վերահաստատել է իր անսասան դիրքորոշումը Եվրամիության ընդլայնման հարցում։ Օրբանը շեշտել է, որ տեսանելի ապագայում չի տեսնում Ուկրաինայի անդամակցության հնարավորություն դաշինքին։

«Կարծում եմ, որ առաջիկա 100 տարիների ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը անդամակցելու օգտին», – ընդգծել Օրբանը։

Leave a Comment