https://arm.sputniknews.ru/20260123/tavushy-hanun-hajreniqi-sharzhman-andamneri-ardaracman-verdikty-bekanvel-e-98047111.html
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների արդարացման վերդիկտը բեկանվել է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների արդարացման վերդիկտը բեկանվել է
Sputnik Արմենիա
Քրեական գործն առաջին ատյանի դատարան է ուղարկվել նոր քննություն իրականացնելու համար։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T16:56+0400
2026-01-23T16:56+0400
2026-01-23T17:00+0400
հայաստան
«տավուշը հանուն հայրենիքի»
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_04ef48312682eff533cfb64dbbb38f13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik․ Վերաքննիչ դատարանը բեկանել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3 ակտիվիստների` Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ կայացված արդարացման վերդիկտը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։2025 թվականի մայիսին հայտնել էինք, որ նրանք արդարացվել են:Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ՀՀ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնեց, որ ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից 27–ն ազատ են արձակվել։ Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց խուլիգանության հոդվածով։Ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ (այդ թվում՝ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի. խմբ․) քրեական հետապնդում հարուցվեց խուլիգանության հոդվածով (ըստ դատախազության` նրանք ծխարձակող առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ): Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանն արդարացվեցին 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a5c119fc6f810e061ee35126eff39ac.jpg.webp
հայաստան, «տավուշը հանուն հայրենիքի», հհ դատախազություն
հայաստան, «տավուշը հանուն հայրենիքի», հհ դատախազություն
Քրեական գործն առաջին ատյանի դատարան է ուղարկվել նոր քննություն իրականացնելու համար։