«Թու-թու-թու լավա»-ի տնից գողություն արած կասկածյալներից մեկը մի քանի անգամ օգնություն է խնդրել բլոգերից և չի մերժվել. Shamshyan.com

Shamshyan.com. Քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 21-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ Էրիկ Շահբազյանի՝ հանրությանը «Թու-թու-թու լավա» անվամբ հայտնի բլոգերի տնից կատարված գողության փաստով։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գողությունը կատարել են 2 հոգի, որոնք տուն են մտել ոչ թե գլխավոր մուտքից, այլ անցել են պատի վրայով, մտել հողամաս և բակի հատվածից բացել տան դուռն ու մտել ներս։

Ամբողջ տունը տակնուվրա են արել, չհրկիզվող պահարանը կտրել են հատուկ էլեկտրական գործիքով և այնտեղից տարել մոտ 5 մլն դրամ և ոսկյա զարդեր ու թանկարժեք իրեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն անող կասկածյալներից մեկին ժամանակին Է. Շահբազյանը, նույն ինքը «Թու-թու-թու լավա»-ն, մի քանի անգամ օգնության ձեռք է մեկնել՝ իհարկե չճանաչելով ապերախտին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment