ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս




 

tert.am. ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը և, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը` Newsmax-ին տված հարցազրույցի ժամանակ։


 


«Նախ, մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք», – նշել է Վենսը։


 


Վենսի խոսքով՝ կղզու անվտանգությունն ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ուժը։


 


«Սա կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։


 


 


Leave a Comment