
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիֆ Ուիթքոֆֆին և փեսա Ջարեդ Քուշներին։ Բանակցությունները տևել են ավելի քան 3,5 ժամ։ Կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է՝ Պուտինի հանդիպումը ամերիկյան պատվիրակության հետ չափազանց անկեղծ և վստահելի մթնոլորտում է անցել։
Ամերիկյան պատվիրակությունը կիսվել է Պուտինի հետ Դավոսում Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ իր գնահատականներով։
Կրեմլում Պուտինի և Ուիթկոֆի հանդիպմանը քննարկվել է նաեւ Խաղաղության խորհուրդ ստեղծելու Թրամփի նախաձեռնությունը եւ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։