Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Եվրոպական հիմնական երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվի։ Բրյուսելը չի ցանկանում խաղաղություն, գոնե ոչ Ուկրաինայում։ Եվ սա է խնդիրը», – ասել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ Եվրոպան անում է ամեն ինչ, որպեսզի պատերազմը շարունակվի։