Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի թիվը անցել է 5000-ը։ Այս մասին հաղորդում է HRANA գործակալությունը՝ նշելով, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 26 852-ի։
ԱՄՆ Վիրջինիայում գործող գործակալությունը հայտնում է, որ ինտերնետ հասանելիության խնդիրը շարունակում է գործել։ Ինտերնետի լայնածավալ անջատումների ֆոնին գործակալությունը դեռևս հստակ տեղեկատվություն չի կարողանում ստանալ տեղի բնակչությունից։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝
- զոհվել է 5002 մարդ
- քննվում է ևս 9787 մահվան դեպք
- ծանր վիրավորվել է 7 391 մարդ
- ձերբակալվել է 26 852 մարդ
