Երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը

Մենք՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, համախմբվել ենք Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։
Մեր համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։

«Հանրային դաշինքը» քաղաքացիական հարթակ է, որն իր անելիքները կենտրոնացնում է երկու ուղղությամբ՝

– քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,

– հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։

Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։

Նախաձեռնող խումբ՝

Հայկ Դորունց
Նարեկ Պարոնյան
Վարդան Հարությունյան
Հայկ Բաղդասարյան
Հովհաննես Իշխանյան

Նախաձեռնությանը աջակից են՝

Վիկտոր Մնացականյան __ «Հաղթանակ» կուսակցություն
Դավիթ Կարապետյան __ միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան
Սեմյոն Բաբայան __ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ
Նաիրի Սարգսյան __ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
Սուրեն Սուրենյանց __ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
Կարինե Սահակյան __ լրագրող հաղորդավար
Արշակ Զաքարյան __ ռեժիսոր, հասարակական գործիչ
Նաիրի Հոխիկյան __ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ» տնօրեն
Հայկ Մանասյան __ «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր

Leave a Comment