Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները


ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանդիպման ընթացքում դեսպանը և Դեյդրե Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։


 


Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։

Դիտումների քանակ3

Leave a Comment