ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2024-2025թթ․-ին։
Մասնավորապես՝
- ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
- 2025թ-ին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 137.1 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` 72.6 մլրդ դրամ։
- Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն Araratbank-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

Նշվում է, որ 2024 թ-ի տվյալները ներկայացված են աուդիտ անցած հաշվետվությունների հիման վրա։

