Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերը։ «Մեղավորները» սարսափ ֆիլմը սահմանել է նոր ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկը ամերիկահայ Սև Օհանյանն է։
«Մարտ առ մարրրրտ» ֆիլմն ընդգրրկվել է 13 անվանակարգում, որին հաջորդում են «Մարտի Հիանալի», «Ֆրանկենշտեյն», «Զգացմունքային արժեք» և «Համնեթ» ֆիլմերը։
Լավագույն ֆիլմ անվանակարգում առաջադրված են «Բուգոնիա», «F1», «Ֆրանկենշտեյն», «Համնեթ», «Մարտի Հիանալի», «Մարտից հետո», «Գաղտնի գործակալը», «Զգացմունքային արժեք», «Մեղավորները» և «Գնացքների երազանքներ»։
Լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրված են Քլոե Չժաոն («Համնեթ»), Ջոշ Սաֆդին («Մարտի Հիանալի», «Զգացմունքային արժեք», «Մեղավորները», «Գնացքների երազանքներ»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մարտ առ մարտ»), Յոախիմ Թրիերը («Զգացմունքային արժեք») և Ռայան Քուգլերը («Մեղավորները»)։
«Մարտ առ մարտ» ֆիլմի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը 12-րդ անգամ է առաջադրվել «Օսկար»-ի, սակայն մինչ այժմ չի կարողացել նվաճել այդ մրցանակը։
Լավագույն դերասան անվանակարգում հավակնորդներն են Թիմոթի Շալամեն («Մարտի Մագնիֆիկենտ»), Լեոնարդո ԴիԿապրիոն («Մարտ առ մարտ»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները») և Վագներ Մոուրան («Գաղտնի գործակալը»)։
Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցում են Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կհարվածեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրված են Բենիսիո Դել Տորոն («Մարտ առ մարտ»), Ջեյքոբ Էլորդին («Ֆրանկենշտեյն»), Դելրոյ Լինդոն («Մեղավորները»), Շոն Փենը («Մարտ առ մարտ») և Ստելան Սկարսգարդը («Զգացմունքային արժեք»)։ Միևնույն ժամանակ, Փոլ Մեսկալը չառաջադրվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ չնայած համարվում էր «Համնեթ» ֆիլմում իր դերի համար գլխավոր հավակնորդ։
Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել էր «Ոսկե գլոբուս» մրցանակի։