Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները որակել է որպես Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմում Իսլամական Հանրապետության կրած պարտության համար վրեժ լուծելու փորձ։
«Ամերիկա-սիոնիստական (նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և Իսրայելին – խմբ.) դավադրությունը 1404 թվականի դեյ ամսվա (համապատասխանում է Գրիգորյան օրացույցով 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածին – խմբ.) Իրանի թշնամիների կողմից նողկալի փորձ էր վրեժ լուծելու 12-օրյա պատերազմում իրենց պարտության համար», – ազգին ուղղված իր ուղերձում ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը երկրում վերջին իրադարձությունները, որոնք խլել են մոտ 2500 իրանցիների կյանք, անվանել է «դժվար փորձություն», որի միջով «Իրանը անցել է, ինչպես մյուս փորձությունները»։ Փեզեշքիանը ընդգծել է, որ կառավարությունն իրեն պատասխանատու է համարում անկարգություններից տուժած բոլորի առջև և խոստացել է տրամադրել բոլոր հնարավոր աջակցությունը՝ բոլոր վնասները փոխհատուցելու համար։