Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաղթանակով նորամուտը նշեց 2026 թվականի Եվրոպայի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլում։
Առաջին փուլում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2:1 հաշվով հաղթեց Աշխարհի խաղարկության բրոնզե մեդալակիր Ուկրաինային։ Հայաստանի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունվարի 25-ին՝ Չեխիայի դեմ, որն այսօր կխաղա Լիտվայի ընտրանու հետ։
