
ԱՄՆ-ի՝ Դավոսում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ծրագիրը չստորագրելու պատճառներից մեկն ամերիկյան կողմի ցանկությունն է՝ լսել Մոսկվայի տեսակետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը Financial Times-ի փոխանցմամբ։
Ըստ թերթի, Ռուսաստանը չի համաձայնվել Ուկրաինայի կարգավորման այն ծրագրին, որը Միացյալ Նահանգները մշակել էր Ուկրաինայի հետ՝ եվրոպացի առաջնորդների աջակցությամբ։
Financial Times-ը նաև մատնանշում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև խորն անհամաձայնությունները Գրենլանդիայի և Գազայի հատվածը կառավարող «Խաղաղության խորհրդի» շուրջ, ինչը նաև անհնար է դարձնում Ուկրաինայի համար 800 միլիարդ դոլարի վերականգնման ծրագրի ստորագրումը, որին հույս ուներ Վլադիմիր Զելենսկին: