Կառավարության՝ հունվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որոնցից 33-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։
Չզեկուցվող հարցերն են՝
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 578-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1458-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,
- Որպես նվիրատվություն անշարժ գույքեր ընդունելու և ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։