Դեսպան Ն.Գ. Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտային

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտային։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակը, ինչպես նաև կայուն զարգացման նպատակներին ծառայող գործընկերությունների ամրապնդման և առողջապահական նախաձեռնություններին աջակցելու ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment