
«Պետք է արձանագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում մթնոլորտի փոփոխությունը՝ սկսած կողմերի հռետորաբանությունից»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր իմացա, որ ՀՀ վառելիքի շուկայում դիզվառելիքի գնի 20 տոկոսով նվազում է տեղի ունեցել։ Ուզում եմ դա գնահատենք նաև Հայստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների և այլնի ֆոնին»,- հավելեց Փաշինյանը։