Պաշտպանական ծախսերը սիստեմատիկ ավելացնում ենք և ավելացնում հաջողությամբ. վարչապետ

Պաշտպանական ծախսերը սիստեմատիկ ավելացնում ենք և ավելացնում հաջողությամբ. վարչապետ

ԱՀԾ տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական. սա արձանագրվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտաքին հետախուզական ծառայության վերջին զեկույցին։

Նա նշել է, որ զեկույցում անդրադարձել են նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի խնդրին. «Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք և հաջողությամբ ենք ավելացնում»։ 

Նա ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում, սկսած հռետորաբանությունից, որակական փոփոխություն է եղել. «Այդ հռետորաբանությունն արդեն իսկ որակական փոփոխության նշաններ է ցույց տալիս, և ուզում եմ դա ողջունել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment