Միացյալ Թագավորությունը և Չինաստանը պատրաստվում են վերականգնել բարձր մակարդակի գործարար երկխոսությունը, որը երկու կողմն էլ նախկինում անվանում էին համագործակցության «ոսկե դարաշրջան»։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Քիր Սթարմերի՝ Պեկին կատարելիք առաջիկա այցի ֆոնին։
Նախաձեռնությունը միավորելու է երկու երկրների խոշորագույն ընկերությունների՝ վերափոխված ՄԹ-Չինաստան գործադիր տնօրենների խորհրդի միջոցով։
Ակնկալվում է բրիտանական այնպիսի հսկաների մասնակցությունն, ինչպիսիք են AstraZeneca-ն, BP-ն, HSBC-ն և Jaguar Land Rover-ը՝ չինական Bank of China-ի, China Mobile-ի և BYD-ի կողքին։
Երկխոսության վերականգնումն արտացոլում է Սթարմերի կառավարության ջանքերը՝ ուղղված Չինաստանի հետ տնտեսական կապերի վերագործարկմանն ու ամրապնդմանը տարիներ տևած լարված հարաբերություններից հետո։ Սա 2018 թվականից ի վեր լինելու է բրիտանական առաջնորդի առաջին այցը Չինաստան։
