– Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:
-Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝
1) մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք,
3) մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
-Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով որտե՞ղ պետք է դիմեն:
-Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
– Ո՞վ կարող Է ներկայացնել դիմում` ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար:
-Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը` անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
-Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է դիմում և հետևյալ փատաթղթերը.
1) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին.
3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).
-Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,
բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,
դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը,
ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,
զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,
է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,
ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը.
6) հայտարարություն՝ փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։
7) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։
– Ո՞ր ժամանակահատվածում ներդրված դրամական ավանդերի դիմաց է տրվում փոխհատուցումը:
-Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
–Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք կարո՞ղ են փոխհատուցում ստանալ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում 1993 թվականի հունիսի 10-ից հետո ներդրված ավանդերի դիմաց:
-1993 թվականի հունիսի 10-ից հետո նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրված ավանդը փոխհատուցման ենթակա չէ:
– Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդի փոխհատուցման գումարը:
Եթե ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է և մահացած ամուuնու անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
– Ե՞րբ է ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:
-Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
– Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:
-Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի փոխհատուցումը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին միայն այն դեպքում, երբ ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում և ավանդատուն մահացել է վճարման ցուցակների ձևավորման օրվա և դրան հաջորդող օրերի ընթացքում:
– Հնարավո՞ր է արդյոք բացառության կարգով ստանալ ավանդի փոխհատուցում:
-Հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
– Ինչպե՞ս են կատարվում ավանդների փոխհատուցման վճարումները:
-Ավանդների փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում), իսկ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:
-Ինչպե՞ս է հաշվարկվում ավանդի փոխհատուցման գումարը:
-Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) գումարները գումարվում են, և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
Փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի՝ ըստ ստորև բերված սանդղակի.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված
ավանդների փոխհատուցման մասին քաղաքացիներին ամենաշատ հուզող հարցերի պատասխանները։
|
Ավանդի գումարի
(խորհրդային
ռուբլով)
|
Տրամադրվող
փոխհատուցման
գումարը
(ՀՀ դրամով)
|
| 1000-ից ոչ ավելի |
Ավանդի
գումարը x 84
|
|
1001-ից մինչև 3000
(ներառյալ)
|
84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
| 3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
| 5001-ից մինչև 10000 (ներառյալ) |
176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
|
| 10000-ից ավելի |
216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)
|

