«Երեկ ես հայտարարություն արեցի սոցիալական թեմայով, տիկին Լիլիթ Ստեփանյանը նեղսրտեց, բարկացավ, ինձ արգելել է սոցիալական թեմաներով խոսել: Շառից-փորձանքից հեռու, հարցս ՆԳ նախարարին կուղղեմ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հեգնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց վարորդական իրավունքների հարցով․ հերթեր են, մարդիկ ամիսներով ստիպված են լինում սպասել վարորդական իրավունք ստանալու համար իրենց քննության հերթին։
Արփինե Սարգսյանը համաձայն է՝ հերթեր կան, բայց համակարգում ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց է նկատում, քանի որ հերթագրման նոր համակարգով քաղաքացին կարող է ընտրել որտեղ եւ որ օրը հանձնել քննությունը։ Երեւանի ստորաբաժանումն ունի մեծ ծանրաբեռնվածություն, հերթեր են գոյանում․ հարցը լուծելու համար որոշ հաշվառման ստորաբաժանումներ են ավելացրել, շաբաթ օրերն են աշխատանքային հայտարարել։
«Ինքս ձեր ասած վարժությունն արեցի, Երեւանում հունիսին է օր տալիս, մարզերում՝ Վայոց ձորում, ապրիլի վերջ․ ակնկալում եմ, որ հստակ ասեք՝ ի՞նչ քայլեր են արվել եւ ո՞ր օրվա դրությամբ է խնդիրը լուծվելու»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: