Ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը ներգրավված են բանակցային գործընթացում և հետաքրքրված են խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում, հայտարարել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
«Կարծում եմ՝ բոլորը ներգրավված են և ցանկանում են, որ խաղաղության համաձայնագիր կնքվի», – Դավոսից Bloomberg TV-ին ասել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, հինգշաբթի օրը կմեկնեն Մոսկվա, որտեղ նրանք նախատեսում են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։