21 հունվարի 2026 – 16:35 AMT
PanARMENIAN.Net – Իրանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են Երևանում երթ կազմակերպել՝ ընդդեմ Իրանի իշխանությունների։ Երևանի քաղաքապետարանից ասել են, որ համապատասխան իրազեկումն արդեն ներկայացվել է քաղաքային իշխանություններին, հայտնում է «Փաստինֆոն»:
Դիմումը ստորագրել է Իրանի քաղաքացի Սեյեդմասուդ Թահերին:
«Տեղեկացնում եմ այն մասին, որ ԻԻՀ կառավարման ձևի դեմ ուղղված Իրանում տեղի ունեցող հեղափոխության հետ, նպատակահարմար եմ գտնում Երևան քաղաքում կազմակերպել խաղաղ երթ»,-ասվում է դիմումի մեջ:
Ըստ ներկայացված տեղեկատվության, երթի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է օգտագործել բարձրախոսներ, ցուցապաստառներ, դրոշներ և հնչեցնել կարգախոսներ։
Բողոքի երթը ծրագրվում է անցկացնել հունվարի 24-ին, ժամը 11։00-ից 15։00-ը՝ Ազգային ժողովին հարող տարածքից մեկնարկելով և շարունակվելով Բաղրամյան պողոտայով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով՝ մինչև Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքի հարակից տարածք։
Երևանում Իրանի դեսպանատան մոտ արդեն տևական ժամանակ է, ինչ հավաքներ են տեղի ունենում՝ առաջացնելով պաշտոնական Թեհրանի դժգոհությունը։ «Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի»,- հունվարի 14-ին հեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կոշտ գնահատական էր հնչեցրել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։