Հայաստանը ընդունել է «Խաղաղության խորհրդին» անդամակցելու վերաբերյալ Թրամփի առաջարկը։ Այս ծրագրի շրջանակում աշխարհի առաջնորդները միավորվելու են՝ հանուն խաղաղության․ առաջին հերթին՝ Գազայի շուրջ։ Խաղաղության շուրջ միավորվելու առաջարկ Թրամփի կողմից ստացել է շուրջ 60 երկիր։
Բելառուսի նախագահը դրական է արձագանքել առաջարկին, Հունգարիայի վարչապետը՝ շոյվել Թրամփի առաջարկից, Ղազախստանը հրավերն ընդունել անկեղծ երախտագիտությամբ, Գերմանիան պատասխանել է առանց կոնկրետ պատասխան տալու, իսկ Կանադան հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել այդ գումարը։ Այսպես աշխարհի օրակարգում Թրամփի հերթական նախաձեռնությունն է, պետությունների քննարկման առարկան՝ դրան միանալ-չմիանալու հարցը։