
Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նա նաև նշերլ էլ, որ որոշել է ինքնաբացարկ հայտնել խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ քիչ առաջ պատգամավորի աշխատասենյակում էիք, գնացել էիք նրան մխիթարելո՞ւ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ասաց. «Բացարձակ մխիթարելու անհրաժեշտություն չկա: Ինքը բավականին ուժեղ կամային հատկանիշներ ունի»: