Եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել. Վահե Հովհաննիսյանը՝ Կապսի ջրամբարի մասին

Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների համար Կառավարությունը պարտք չի վերցրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել: Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։

«Այսպիսի կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ ունենում ենք խնդիր կապալառուի հետ, եթե պայմանագիրը խզվում է, նշանակում է, որ մենք երկար պետք է սկսենք այլ կապալառու գտնել: Կապալառուին փոխելը շատ ռիսկային գործընթաց է»,- նշեց նախարարը:

2022 թվականի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակհայտարարել էր, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրում նոր գյուղկկառուցվի։ Վարչապետը դա կապել էր Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման ծրագրիհետ, որի արդյունքում ջրամբարի կառուցման համար հատկացված տարածքի հարևանությամբգտնվող Ջրաձոր բնակավայրը պետք է տեղափոխվեր, այսինքն՝ պետք է կառուցվեր նոր գյուղ, որտեղ էլ պետք է տեղափոխվեին Ջրաձոր բնակավայրի բնակիչները։ 2025 թվականի դեկտեմբերինհայտնի էր դարձել, որ Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, և ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կապալառու կազմակերպության հետպայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ 

 

Leave a Comment