https://arm.sputniknews.ru/20260121/adrbejanic-vareliqi-nermutsumy-drakan-e-azdel-hh-tntesutjan-vra-finansneri-nakharar-97966829.html
Ադրբեջանից վառելիքի ներմուծումը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա. ֆինանսների նախարար
Ադրբեջանից վառելիքի ներմուծումը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունի։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T13:06+0400
2026-01-21T13:06+0400
2026-01-21T13:06+0400
հայաստան
վահե հովհաննիսյան
դիզվառելիք
հեղուկ գազ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97967370_0:12:1600:912_1920x0_80_0_0_13c19e600cc843e1b1712854c3ab88f2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին։Նա դժվարացավ ասել, թե «Թրամփի ուղին» որքանով կազդի ՀՀ ՀՆԱ—ի վրա` նշելով, որ նախարարությունում չէին հաշվարկել, օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացումները։Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները 2025–ի դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է ներկրվում 7600 տ ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97967370_77:0:1498:1066_1920x0_80_0_0_5f755fafa96d6ed357c1f9efe42260f1.jpg.webp
հայաստան, վահե հովհաննիսյան, դիզվառելիք, հեղուկ գազ, տնտեսություն
հայաստան, վահե հովհաննիսյան, դիզվառելիք, հեղուկ գազ, տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունի։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին։
Նա դժվարացավ ասել, թե «Թրամփի ուղին» որքանով կազդի ՀՀ ՀՆԱ—ի վրա` նշելով, որ նախարարությունում չէին հաշվարկել, օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացումները։
«Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը, նույնը վերաբերում է հեղուկ գազի հնարավոր ներմուծմանը, արդեն իսկ դրական ազդեցություն ունեն ՀՀ տնտեսական միջավայրի վրա։ Հետևաբար «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունեմ, քանի որ դա հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո»,– ընդգծեց նախարարը։