Օկուպացված Ստեփանակերտ ուղարկվեց բնակվելու անտուն ադրբեջանցիների առաջին խմբաքանակը


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն արդեն այսօր սկսվել է օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն անտուն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը:

Ստեփանակերտ են ուղարկվում ընտանիքներ, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։

Առաջին փուլում Ստեփանակերտ է ուղարկվել 36 ընտանիք՝ 162 մարդ։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական ​​համակողմանի աջակցության համար։ 


Leave a Comment